Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը. «Ֆրանսիայում մոլեգնում են ռասիզմը, իսլամաֆոբիան և ադրբեջանաֆոբիան»
 Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը.  «Ֆրանսիայում մոլեգնում են ռասիզմը, իսլամաֆոբիան և ադրբեջանաֆոբիան»
12:58     02 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը խստորեն դատապարտում է մի խումբ ֆրանսիացի պատգամավորների կողմնակալ կոչը, ովքեր կոչ են անում թշնամանք ցուցաբերել Ադրբեջանի դեմ, ինչը վիրավորանք է միջազգային իրավունքի նկատմամբ և այն գնահատում, որպես ֆրանսիական հասարակության մեջ մոլեգնող ռասիզմի, իսլամաֆոբիայի և ադրբեջանաֆոբիայի հստակ ցուցիչ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։

«Ֆրանսիացի պատգամավորներին հիշեցնում ենք, որ «էթնիկ զտումների» քաղաքականություն չի վարում Ադրբեջանը, որն ազատագրել է իր հողերը 30 տարվա հայկական օկուպացիայից և ներկայումս վճռական է վերաինտեգրել Ղարաբաղում ապրող հայերին, այլ Հայաստանը, որը տեղահանել է արևմտյան ադրբեջանցիներին, մերժելով նրանց վերադարձի իրավունքը, տասնյակ տարիներ օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները։

Ֆրանսիացի պատգամավորների ուշադրությանն ենք ներկայացնում, որ Հայաստանում Եվրամիության առաքելության կողմից օրական պարեկվող տարածքների մեծ մասը, որոնք նրանք այդքան պաշտպանում են, տարածքներ են, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիները և որտեղից նրանց արտաքսել են 30 տարի առաջ։

Եթե ֆրանսիացի պատգամավորներն իսկապես շահագրգռված լինեին իրենց հռչակած «միջազգային իրավունքով», «ժողովրդավարական արժեքներով», նրանք չէին աջակցի անջատողականություն, ռևանշիզմ, անպատժելիություն քարոզող Հայաստանին, և ոչ էլ այսպես կոչված կառույցի մնացորդներին, այլ Արևմտյան Ադրբեջանի Համայնքին, որը խթանում է խաղաղության և խաղաղ գոյակցության գաղափարները, Հայաստանի հետ երկխոսության մեր առաջարկը և արևմտյան ադրբեջանցիների Հայաստան՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու ցանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս