Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին
14:17     01 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին՝ Ձեր երկրի ազգային տոնի կապակցությամբ։

Հավատում եմ, որ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել մեր համատեղ ջանքերով՝ ի շահ երկու ժողովուրդների։

Այս տոնական օրը Ձեզ եմ փոխանցում իմ լավագույն մաղթանքները, Շվեյցարիայի Համադաշնությանը մաղթում եմ մշտական բարօրություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շվեյցարիա  


Լրահոս