«Մենք պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը» - ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
 «Մենք պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը» -  ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
12:26     29 07 2023    
«Շուրջ 30 տարի Ադրբեջանի Հանրապետությունը բախվել է Հայաստանի ռազմական ագրեսիային և մեր տարածքների օկուպացմանը, ադրբեջանցիների, ծերերի, կանանց, երեխաների սպանություններին, մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են հարկադիր վերաբնակներ և փախստականներ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների հակառակ, ոչ թե ամբողջությամբ դուրս է բերել իր զինված ուժերը մեր հողերից, այլ ընդհակառակը, իրականացրել է նրանց ռոտացիան Լաչինի ճանապարհով, մատակարարել նրանց զենք ու զինամթերք, շարունակել է ֆինանսավորել նրանց իր պետական բյուջեից և զբաղվել է Ադրբեջանի բնական պաշարների թալանով:

Իր սահմանները վերահսկելու և Հայաստանի անօրինական գործունեությունը կասեցնելու նպատակով՝ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում սահմանային «Լաչին» անցակետ է ստեղծել։ Չնայած Ադրբեջանի կողմից հայազգի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ զորախմբի սահմանային անցակետով անցումը ապահովելուն, հայկական կողմը մեր տարածքներում անօրինական գործողությունները շարունակելու նպատակով կեղծ հայտարարություններ է տարածել՝ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին։ Միաժամանակ Հայաստանը սադրանքներ է իրականացրել, օրինակ՝ հունիսի 15-ին գնդակոծել է մեր սահմանապահներին, մաքսանենգության փորձ, հուլիսի 26-ին բեռնատարների չարտոնված տեղափոխում Ադրբեջանի տարածք։

Անընդունելի է, որ մի շարք երկրները և միջազգային կազմակերպությունները, որոնք 30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա, կանխակալ հայտարարություններ են արել Ադրբեջանի դեմ: Այս երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերջին երեք տարիների ընթացքում նույնպես անտեսել են հայկական զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի տարածքում։ Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի մանիպուլյացիաներով և կողմնակալ հայտարարություններով խաբված երկրներն ու միջազգային կազմակերպությունները հարգեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտեն մեր երկրի ներքին գործերին և վերջ տան երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս