Զախարովա. Գործընթացը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի Երևանի և Բաքվի միջև
 Զախարովա.  Գործընթացը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի Երևանի և Բաքվի միջև
15:36     26 07 2023    
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ Մոսկվայում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք, որ վերոհիշյալ շփումները տեղի կունենան մոտակա ամիսներին»,- ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման» գործընթացի համար։ Այս գործընթացը, ինչպես նշել է Զախարովան, պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևոր է համարում դրական մթնոլորտի ստեղծումը՝ հասարակության, փորձագիտական համայնքների, Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսության շարունակման, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա  


Լրահոս