Կանադան նույնպես կդիտարկի Հայաստանի սահմանը
Կանադան նույնպես կդիտարկի Հայաստանի սահմանը
09:49     20 07 2023    
Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։

«Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը (EUMA) ընդունված և նշանակալի է համարվում։ Կանադան ազատված է առաքելության բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից»,- ասվում որոշման մեջ։

Ոորոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
Zinvor.info

Հեշթեգներ. Կանադա   Հայաստան  


Լրահոս