Ալիևը միլիոնավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար
  Ալիևը միլիոնավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար
15:42     17 07 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ԱՀ էներգետիկայի նախարարությանը միջոցներ հատկացնելու վերաբերյալ՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա մատակարարման համար 2023 թվականի պետբյուջեով նախատեսված նախագահի պահուստային հիմնադրամից Էներգետիկայի նախարարությանը կհատկացվի 7,6 մլն դոլար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս