Ալիև - Լուկաշենկո. Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ադրբեջանա-բելառուսական համագործակցության զարգացմանը
  Ալիև - Լուկաշենկո.  Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ադրբեջանա-բելառուսական համագործակցության զարգացմանը
12:32     03 07 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շնորհավորանքում ասվում է.

«Մեր երկրներին կապում են բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության ավանդական սերտ հարաբերությունները։ Այս տարի մենք նշեցինք՝ Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ուրախալի է, որ կարճ ժամանակահատվածում պատմական չափանիշներով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել և ավելացնել ընդհանուր անցյալի դրական արդյունքները, այլև հասնել փոխգործակցության որակապես նոր մակարդակի։

Մենք հատկապես կարևորում ենք ադրբեջանա-բելառուսական համագործակցության զարգացումը՝ մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ուղղված լինել՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև ավանդական բարեկամական կապերի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը` ի շահ մեր ժողովուրդների և երկրների:

Այս նշանակալից օրը Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիևիչ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Լուկաշենկո  


Լրահոս