Ղարաբաղյան պատերազմի վետերանը նշանակվել է «YAŞAT» հիմնադրամի ղեկավար
 Ղարաբաղյան պատերազմի վետերանը նշանակվել է «YAŞAT» հիմնադրամի ղեկավար
16:21     08 01 2021    
Ղարաբաղյան պատերազմի վետերան Էլվին Հուսեյնովը նշանակվել է՝ YAŞAT հիմնադրամի ղեկավար:

«ASAN məktub» նախագծի ղեկավար Ռաբիա Ջաֆարովան նշանակվել է Հիմնադրամի փոխղեկավար, հաղորդում է Zinvor.info-ն:

Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված վիրավորների ևշեհիդների ընտանիքների աջակցության Հիմնադրամ (YAŞAT հիմնադրամ) ստեղծելու մասին:

Հիմնադրամը ստեղծվել է հետևյալ անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում պետության կողմից ձեռնարկված միջոցառումների լրացուցիչ աջակցության (ֆինանսական օգնության տրամադրման և այլ աջակցության միջոցառումների իրականացման) տրամադրման թափանցիկ, արդյունավետ և մատչելի հարթակ ստեղծելու նպատակով.

- Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության հետ կապված հաշմանդամություն ստացած զինծառայողները և շեհիդ դարձած անձանց ընտանիքի անդամները:

- օկուպացիայից ազատագրված տարածքներում ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամություն ստացած պետական մարմինների (կառույցների) աշխատակիցներ, ինչպես նաև դրանց ավարտից հետո ռազմական գործողությունների հետևանքների վերացմանը մասնակցելու արդյունքում կամ մահացած աշխատողների ընտանիքի անդամները:

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամավոր ֆինանսական միջոցների տեսքով կամավոր տրամադրվող օգնությունից (նվիրատվություններից), ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Zinvor.info

Հեշթեգներ. YAŞAT   Ղարաբաղ  


Լրահոս