ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հասցեին Հայաստանի հնչեցրած ատելության և թշնամանքի մեղադրանքները
  ԱԳՆ.  Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հասցեին Հայաստանի հնչեցրած ատելության և թշնամանքի մեղադրանքները
13:38     25 06 2023    
Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հասցեին Հայաստանի հնչեցրած ատելության և թշնամանքի մեղադրանքները:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, իր պարտավորություններին հակառակ վարել է էթնիկ զտումների քաղաքականություն ադրբեջանցիների նկատմամբ, դեռ ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, երկար ժամանակ անտեսել է խաղաղ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և ներկայումս արգելակում է այս գործընթացը իր անհիմն պնդումներով։

«Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի ժամանակավոր սահմանափակումը «շրջափակում և էթնիկ զտում» անվանելը, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների և հայկական կողմի սադրանքից հետո հետաքննության առնչությամբ, Հայաստանի կեղծ քարոզչություն բաղկացուցիչ մասն է։ Ըստ ամենայնի, հայկական կողմը շահագրգռված է համառորեն շարունակել նման սադրանքները, քանի որ չի կարող հաշտվել այն փաստի հետ, որ անցակետի ստեղծումից ի վեր հարյուրավոր հայ բնակիչներ դրանից օգտվել են ադրբեջանցի սահմանապահների հետ փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտում։

Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի նկատմամբ «մարդասիրական վտանգի» առկայության մասին պնդումները նույնպես որևէ հիմք չունեն։ Այն, որ մարդիկ, ովքեր իրենց անվանում են հայ բնակիչների ներկայացուցիչներ, ամեն կերպ հրաժարվում են Ադրբեջանի առաջարկներից՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել բնակիչներին, վկայում է այն մասին, որ հայկական կողմն օգտագործում է այդ հարցը իր քաղաքական նպատակների համար։

Սրան զուգահեռ անընդունելի են նաև հայ բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը չարաշահելու փորձերը։ Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայ բնակիչներին վերաինտեգրելու համար, և անհրաժեշտ է վերջ տալ տարբեր պատրվակներով գործընթացին հայկական կողմի ապակառուցողական միջամտությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս