Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Թուրքիայի նախագահին և առաջին տիկնոջը
 Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Թուրքիայի նախագահին և առաջին տիկնոջը
12:24     29 05 2023    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաղթանակի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ:

Ըստ Zinvor.info-յի՝ հրապարակման մեջ ասվում է.

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ պարոն Ռեջեփ Թայիբ Էրդողանին և սիրելի քրոջս՝ Էմինե Խանումին՝ հաղթանակի կապակցությամբ: Թող հավերժ և անխախտ լինի մեր ժողովուրդների եղբայրությունը: Թուրքիայի ողջ ժողովրդին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և խաղաղություն: Թող Մեծ Ալլահը պահպանի Ադրբեջանին և Թուրքիային»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս