Ադրբեջանում աճել են պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
  Ադրբեջանում աճել են պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
12:34     24 05 2023    
Հրապարակվել են անցած տարվա՝ Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դա արտացոլված է՝ ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցում, որն այսօր քննարկվել է՝ Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նիստում։

Նշվում է, որ 2022 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության վրա ծախսվել է պետբյուջեի 17,5%-ը կամ 5622,5 մլն մանաթ, ինչը 737,0 մլն մանաթով կամ 15,1%-ով ավելի է 2021թ. համեմատ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս