Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին
10:36     15 05 2023    
Մայիսի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Իլհամ Ալիևը շնորհավորել է նախագահ Էրդողանին և Հանրապետական միությանը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի Հանրապետությունը զարգացման երկար ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում եղբայրական թուրք ժողովուրդը վստահություն է ցուցաբերել իր առաջնորդի նկատմամբ նաև այս ընտրություններում։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները մշտական են և անխախտ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս