Ադրբեջանն ու Ռումինիան կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում
Ադրբեջանն ու Ռումինիան կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում
14:11     27 04 2023    
Ադրբեջանը և Ռումինիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությանը։

Հաստատության ղեկավար Իլգար Մուսաևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռումինիա, հանդիպումներ է անցկացրել այս երկրի Կիբերանվտանգության ազգային վարչության ղեկավար Դեն Ցիմպեանի և այլ պաշտոնյատար անձանց հետ։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ CERT (Computer Emergency Response Team) թիմերի համատեղ գործունեության ամրապնդման, կիբեր սպառնալիքների դեմ պայքարի, կիբերանվտանգության միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման մասինլ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռումինիա  


Լրահոս