ԵԽԽՎ զեկուցողը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Լաչինի ճանապարհ
 ԵԽԽՎ զեկուցողը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Լաչինի ճանապարհ
10:28     25 04 2023    
ԵԽԽՎ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի հարցով զեկուցող, իռլանդացի պատգամավոր Փոլ Գավան այսօր հանդես է եկել հայտարարությամբ.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նա ասել է, որ վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունն աճել է, կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը ավանդ ներդնեն խնդրի լուծմանը, որպեսզի կանխեն իրավիճակի վատթարացումը։

Պատգամավորն ասել է, որ իրավիճակի մասին պետք է առանց հապաղելու զեկույց պատրաստել, և նա մտադիր է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում այցելել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Լաչինի ճանապարհ։

«Պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ իմ այցի ընթացքում, որը կներառի ծանոթացում Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին։ Չնայած վերջին օրերին լարվածության աճին, ես վստահ եմ, որ կարող եմ հույս դնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համագործակցության, այդ երկրների բարի մտադրությունների վրա։ Իմ նպատակն է պատրաստել արդար, ճշգրիտ և ազնիվ հաշվետվություն»,- ասել է բանախոսը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս