Ադրբեջանը 1-ին եռամսյակում ավելի քան մեկ միլիարդ մանաթի ներդրում է կատարել Ղարաբաղում
  Ադրբեջանը 1-ին եռամսյակում ավելի քան մեկ միլիարդ մանաթի ներդրում է կատարել Ղարաբաղում
10:30     18 04 2023    
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի կառավարությունը 1 մլրդ 67 մլն մանաթ է հատկացրել օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման համար։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ֆինանսների նախարարությանը։

Ըստ տվյալների՝ դա 2023 թվականի պետբյուջեում այդ նպատակների համար նախատեսված 3 մլրդ մանաթի 35,5 տոկոսն է։ Այդ միջոցներն օգտագործվել են պետական պատվիրատուների կողմից համապատասխան նախագծերի համար ներկայացված դրամարկղային օրդերների հիման վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս