Սահիբա Գաֆարովան այցելել է ՄԱԿ-ում Թուրքիայի երկրաշարժի զոհերի հիշատակի անկյուն
Սահիբա Գաֆարովան այցելել է ՄԱԿ-ում Թուրքիայի երկրաշարժի զոհերի հիշատակի անկյուն
09:58     01 04 2023    
Մարտի 30-ին Թուրքիայի Հանրապետության առաջին տիկին Էմինե Էրդողանը, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և այլ պաշտոնյաներ Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում այցելել են փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվածների հիշատակի անկյուն։

Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հյուրերը հարգել են զոհվածների հիշատակը և ծանոթացել այստեղ ստեղծված ցուցահանդեսին։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս