ԱԳՆ. Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի հետքերը տանում են Իրան
  ԱԳՆ.  Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի հետքերը տանում են Իրան
18:17     31 03 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասիր Քանանիի հակաադրբեջանական հայտարարությունները, հայտնում է Zinvor.info-ն։

Ավելի վաղ Քանանին հայտարարել էր, որ Ադրբեջանում պետք է բացատրեն Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցությունը» և բացասաբար էր արտահայտվել Թել Ավիվում ԱՀ դեսպանատան բացման մասին։

«Ադրբեջանը երբեք թույլ չի տվել, որ իր տարածքն օգտագործվի երրորդ պետությունների դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ - Ընդհակառակը, վերջին շրջանում Իրանի տարածքից սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, սադրանքներ են իրականացվում։ Որպես օրինակ կարելի է նշել Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Իրանի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչական հարձակումը»:

ԱՀ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված ահաբեկչության հետաքննության նախնական արդյունքները մատնանշում են Իրանը։

«Այսօր իրանա-հայկական եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։ Քաջ հայտնի է, որ Իրանը նշանակություն չի տվել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացմանը և այդ տարածքների կողոպուտին»,- նշել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս