Ջեյհուն Բայրամով. Իսրայելը 30 տարվա ընթացքում աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
  Ջեյհուն Բայրամով.  Իսրայելը 30 տարվա ընթացքում աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
12:21     30 03 2023    
Իսրայելը 30 տարվա ընթացքում աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և անվտանգությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարն ասել է, որ այսօր կարևոր օր է.

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև շատ զուգահեռներ կան, այս երկրները հանդիսանում են հնագույն մշակույթների կրողներ.

«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները զարգացել են ավելի քան 30 տարի, Իսրայելն աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը։ Այս դեսպանատունը կարևոր դեր է խաղում երկու երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության խորացման գործում»։

Նախարարն ասել է, որ դեսպանատների բացակայության պայմաններում սփյուռքը կարևոր դեր է խաղացել հարաբերությունների խորացման գործում և ըստ արժանվույն ներկայացրել է Ադրբեջանը Իսրայելում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս