ԱՀ ԱԳՆ ղեկավար. Դեսպանություն բացելու որոշումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման գործում
  ԱՀ ԱԳՆ ղեկավար.  Դեսպանություն բացելու որոշումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման գործում
12:53     29 03 2023    
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության ամրապնդման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իսրայելի իր գործընկեր Էլի Քոհենի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում բացվել է Ադրբեջանի դեսպանատունը։

Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, մի շարք ադրբեջանցի պատգամավորներ, ինչպես նաև «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի ղեկավար Անատոլի Ռաֆայիլովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս