ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում
  ՌԴ ԱԳՆ.  Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում
09:10     28 02 2023    
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպից ծովում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ։

«Ռուսական ջանքերի ամենակարևոր ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը համանախագահում են փոխվարչապետերը, մենք աշխատում ենք կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատել և խթանել տնտեսական կապեի վերսկսումը։

Մենք կողմ ենք՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակմանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար. «Ռուսաստանն ամեն կերպ կնպաստի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս