Բայրամով. Աշխարհը հերթական անգամ տեսավ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը
  Բայրամով.  Աշխարհը հերթական անգամ տեսավ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը
12:10     25 02 2023    
Բոլորը տեսան, որ ադրբեջանա-թուրքական եղբայրությունը գոյություն ունի ոչ միայն խոսքով, այլև գործով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը և դրա ավերիչ հետևանքները ցնցել են բոլորին։

«Մեր երկրում չկա մարդ, ով այս ողբերգությունն իրենը չհամարի։ Աշխարհը հերթական անգամ այսպես տեսավ Ադրբեջանի ու Թուրքիայի եղբայրությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Առաջին իսկ ժամերին Ադրբեջանից օգնություն ուղարկվեց աղետի գոտի։ Ադրբեջանը բոլոր մակարդակներում ամեն կերպ փորձել է օգնել ավերիչ երկրաշարժի հետևանքների շուտափույթ վերացմանը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս