Ադրբեջանը Լաչինի ճանապարհին պետք է մաքսային-սահմանակետ ստեղծի
 Ադրբեջանը Լաչինի ճանապարհին պետք է մաքսային-սահմանակետ ստեղծի
15:24     24 02 2023    
Ադրբեջանը Լաչինի ճանապարհին պետք է մաքսային-սահմանակետ ստեղծի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Վահիդ Ահմեդովը։

Նրա խոսքով, օրեր առաջ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 15 անգամ. «Այդ թվում կրակ է բացվել Սադարակի, Շուշայի և Քելբեջարի ուղղություններով, խնդիրը բավականին լուրջ է դարձել, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցությունները՝ Լաչինի ճանապարհի վերահսկողության մեխանիզմը իրագործելու համար: Այնտեղ մենք պետք է ունենանք մաքսային-սահմանակետ, որի օգնությամբ մենք կկարողանանք կանխել զենք-զինամթերքի ներմուծումը Ղարաբաղի տարածք: Իսկ այսօր կան անօրինական հայկական զինված խմբավորումներ Ղարաբաղում: Ակնկալվում է, որ իրավիճակը կդառնա էլ ավելի կրիտիկական»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լաչին  


Լրահոս