Զախարովան անարդյունավետ է որակել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի սառեցումը
 Զախարովան անարդյունավետ է որակել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի սառեցումը
09:48     23 02 2023    
Բաքվի և Երևանի հետ երկխոսելով` մենք շարունակում ենք փոխընդունելի լուծումներ փնտրել, որոնք կօգնեին ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքի գործարկումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ անկախ տարածաշրջանում առկա լարվածությունից՝ բանակցային գործընթացների սառեցումը անարդյունավետ է և հեռացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը:

«Ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբը արտաքին գործերի նախարարության հետ սերտ գործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ տարածաշրջան է հասցվել մոտ 2,5 տոննա մարդասիրական բեռ, 88 բնակավայրերում իրականացվել է 7 մարդասիրական ակցիա։ Օգնություն է ստացել Ավելի քան 8000 երեխա և 800 անապահով ընտանիք»,- ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս