Քննարկվել է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ղազախստանի և ԱՄԷ-ի միջև
Քննարկվել է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ղազախստանի և ԱՄԷ-ի միջև
17:40     22 02 2023    
Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) պաշտպանական արդյունաբերության IDEX-2023 միջազգային ցուցահանդես-համաժողովի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ազամաթ Բեյսբեկովի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմատեխնիկական ոլորտում Բաքվի և Աստանայի միջև հարաբերությունների ներկա վիճակի, հետագա համագործակցության զարգացման շուրջ։

Այնուհետև Մադաթ Գուլիևը հանդիպում է ունեցել «Calidus» ՍՊԸ-ի ղեկավար Ֆարիջ Մոհամմադի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական փոխգործակցության հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան   ԱՄԷ  


Լրահոս