ԱՄՆ դեսպանատուն. Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ
  ԱՄՆ դեսպանատուն.  Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ
11:40     20 02 2023    
Բաքվում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ը հույս ունի շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակի կապակցությամբ Facebook-ում զետեղած հրապարակման մեջ։

«1992 թվականի այս օրը ԱՄՆ-ն և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ որը նշանակալից էր մեր երկկողմ հարաբերությունների 30-ամյակով, մենք ակնկալում ենք շարունակել աշխատել Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության ապահովման, անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, առևտրի և ներդրումների միջոցով բարգավաճման, հիմնարար ազատությունների պահպանման, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ժողովուրդների միջև կապերի հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս