Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Թուրքիային տրամադրված օգնության չափը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Թուրքիային տրամադրված օգնության չափը
12:50     18 02 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է՝ երկրաշարժից տուժած Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնության ծավալը։

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Ադրբեջանը Թուրքիա է ուղարկեց 867 փրկարար և բժշկական անձնակազմ, երկու շարժական դաշտային հոսպիտալ, 4873 վրան, 4 դաշտային խոհանոց, 861 գեներատոր, 221512 առաջին անհրաժեշտության ապրանք, 302034 միավոր տաք հագուստ, 693756 միավոր դեղորայք ու բժշկական պարագաներ։ Մարդասիրական օգնությունը Թուրքիա է հասցվել 15 ինքնաթիռով և 350 բեռնատարով։

Բացի այդ, անվճար վառելիքով ապահովվել են շտապօգնության մեքենաները, հրշեջ մեքենաները, Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) մեքենաները և որոնողափրկարարական մեքենաները։

Ադրբեջանը Թուրքիային որպես ֆինանսական օգնություն է փոխանցել 21 367 000 մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս