Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանական ժողովուրդը Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժն ընկալում են որպես իր ողբերգություն
  Սահիբա Գաֆարովա.  Ադրբեջանական ժողովուրդը Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժն ընկալում են որպես իր ողբերգություն
14:34     17 02 2023    
Ադրբեջանական ժողովուրդը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ընկալում է որպես իր ողբերգություն և մոբիլիզացրել է ուժերն ու հնարավորությունները՝ օգնելու աղետի գոտում հետևանքների վերացմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նրա խոսքով՝ այս օրերին երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների նոր վկայություններ են ի հայտ գալիս:

«Թե՛ միջպետական մակարդակով, թե՛ պետությունների ղեկավարների,և թե՛ հասարակ մարդկանց մակարդակով դրսևորված սրտերի հարազատությունն ու միասնությունը ևս մեկ անգամ ապացուցեցին այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» են։

Խոսնակը վստահություն է հայտնել, որ ուժեղ թուրքական պետությունը գլուխ կհանի այս ծանր ողբերգությունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս