ԱԳՆ. Երկրաշարժի գոտում անհետ կորած ադրբեջանցիների որոնումները շարունակվում են
  ԱԳՆ.  Երկրաշարժի գոտում անհետ կորած ադրբեջանցիների որոնումները շարունակվում են
19:45     16 02 2023    
«Թուրքիայում երկրաշարժի գոտում ինը ադրբեջանցիների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Առայժմ նրանց մասին տեղեկություն ստանալ չի հաջողվել»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ մինչ օրս պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի 10 քաղաքացու մահը։ «Տարհանման գործընթացը կշարունակվի: Ընդհանուր առմամբ, աղետի գոտուց Ադրբեջան է տարհանվել 513 մարդ»,- հավելել է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս