Ջեյհուն Բայրամովը Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը
 Ջեյհուն Բայրամովը Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը
18:19     16 02 2023    
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը երկրաշարժից տուժած շրջաններում, մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցեր։

Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Նա նշել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվար օրերին էլ եղբայրական Թուրքիայի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը տարերային աղետի հետևանքների վերացման հարցում։ Ջեյհուն Բայրամովը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կդիմանա նաև այս ծանր փորձությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Մևլութ Չավուշօղլուն մանրամասն խոսել է երկրաշարժի գոտում տիրող իրավիճակի, փրկարարական աշխատանքների ընթացքի մասին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Չավուշօղլու  


Լրահոս