ԱԳՆ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ադրբեջանի 10 քաղաքացի է զոհվել
  ԱԳՆ.  Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ադրբեջանի 10 քաղաքացի է զոհվել
14:00     15 02 2023    
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների թիվը հասել է 10-ի։

Արտաքին գործերի նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ բացի 6 քաղաքացիներից, որոնց ինքնությունն ավելի վաղ պարզվել էր, հայտնի է դարձել նաև՝ զոհված Իսմայիլի Հումամ Ֆախրի օղլուի (ծնված 2002թ.), Նազարզադե Գյունդուզ Մուբարիզ օղլուի (ծնված 2000 թ.), Գուլիև Սամիր Հասան օղլուի (ծնված 2000 թ.), Գոջաևա Լիդա Սուլեյման գզիի (ծնված 1950 թ.) ինքնությունը։

«Զոհվածների մարմինները նախատեսվում է Ադրբեջան տեղափոխել փետրվարի 16-ին։ Մենք խորին ցավակցություն ենք հայտնում այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս