Ջահիտ Բաղչի. Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին
  Ջահիտ Բաղչի.  Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին
17:22     14 02 2023    
Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Դեսպանի խոսքով՝ բոլոր պետական կառույցները երկրաշարժի լուրը ստանալուց անմիջապես հետո մոբիլիզացրել են ուժերը. «Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ եղբայրական Ադրբեջանը գործի է անցել՝ չսպասելով մեր երկրի օգնության կանչին։ Երկրաշարժից վեց ժամ էլ չէր անցել, երբ ինքնաթիռը օդ բարձրացավ Ադրբեջանից։ Նույն օրը Թուրքիա է թռել ևս երեք ինքնաթիռ։ Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին: Բոլորը ձգտում են օգնել՝ ինչով կարող են»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս