Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի համագործակցությանը նվիրված վեբինարին։
Նրա խոսքով, Ադրբեջանը գտնվում է բազմաթիվ նախագծերի կենտրոնում։
«Բազմաթիվ էներգետիկ նախագծեր կան, բայց անվտանգության խնդիրները առաջնային են: Մենք դեռ հավատում ենք, որ եվրոպական անվտանգության, Հարավային Կովկասի անվտանգության հիմնաքարն են հանդիսանում տարածքային ամբողջականության սկզբունքները։ Ուկրաինայի պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր են այս սկզբունքները»,- ասել է Շաֆիևը։