Ադրբեջանի ԱԻՆ շարժական դաշտային հիվանդանոցը Թուրքիայում բուժօգնություն է ցուցաբերել 215 հոգու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ԱԻՆ շարժական դաշտային հիվանդանոցը Թուրքիայում բուժօգնություն է ցուցաբերել 215 հոգու.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:01     13 02 2023    
Արտակարգ իրավիճակների նախարարության շարժական դաշտային հիվանդանոցը, որը նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ուղարկվել է Թուրքիա՝ բուժօգնություն ցուցաբերելու եղբայրական երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ տուժածներին, գործում է Քահրամանմարաշի շրջանում, որտեղ երկրաշարժը լուրջ վնաս է հասցրել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի ԱԻՆ շարժական դաշտային հիվանդանոցում բարձր մակարդակի բժշկական ծառայություններ են մատուցվել 215 մարդու։

Շարժական դաշտային հիվանդանոցը գործում է շուրջօրյա ռեժիմով:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԻՆ  


Լրահոս