ԱԳՆ Թուրքիայի երկրաշարժի գոտուց Ադրբեջանի 464 քաղաքացի է տարհանվել
 ԱԳՆ Թուրքիայի երկրաշարժի գոտուց Ադրբեջանի 464 քաղաքացի է տարհանվել
14:30     13 02 2023    
Թուրքիայի երկրաշարժի գոտուց մինչ այժմ տարհանվել է Ադրբեջանի 464 քաղաքացի և նրանց մերձավոր ազգականները, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ տարհանման գործընթացը շարունակվում է, իսկ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։

Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս