Դեսպան. Ադրբեջանը առաջին րոպեներից Թուրքիայի կողքին է
  Դեսպան.  Ադրբեջանը առաջին րոպեներից Թուրքիայի կողքին է
17:12     10 02 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարությունն այցելել է Բաքվում Թուրքիայի դեսպանատուն։

Ըստ Zinvor.info-յի՝ նախ համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին գրառում է կատարել սգո մատյանում։

Այնուհետև Արևմտյան Ադրբեջանի համայնքի պատվիրակությունը հանդիպել է՝ Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղչիի հետ։ Ազիզ Ալեքբերլին դեսպանի հետ զրույցում ցավակցություն է հայտնել՝ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի հետ կապված, ապաքինում է մաղթել վիրավորներին։ Նա նշել է, որ եղբայրական Թուրքիայի ցավը ողջ Ադրբեջանի ցավն է, և հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի յուրաքանչյուր անդամ՝ Ադրբեջաի պետության և ադրբեջանական ժողովրդի հետ միասին, ցուցաբերում է և կցուցաբերի ամենայն աջակցություն՝ վերացնելու այդ բնական աղետի հետևանքները։.

Դեսպան Ջահիթ Բաղչին շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ Ադրբեջանը առաջին րոպեներից գտնվում է Թուրքիայի կողքին։ Նա ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Ադրբեջանի ԱԻՆ ինքնաթիռը եղել է դեպքի վայրում երկրաշարժից արդեն 6 ժամ անց, նույնիսկ նախքան Թուրքիայի օգնություն խնդրելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս