Թուրքիայի դեսպանը զանգահարել է սոցցանցերում հերոսացած ադրբեջանցուն
 Թուրքիայի դեսպանը զանգահարել է սոցցանցերում հերոսացած ադրբեջանցուն
10:08     10 02 2023    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հեռախոսով զրուցել է Սարվար Բաշիրլիի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դեսպանը։

«Մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ես զանգահարեցի մեր եղբորը՝ Սարվար Բաշիրլիին, ով դարձավ ողջ Ադրբեջանի համերաշխության խորհրդանիշը, որը մոբիլիզացրեց ամեն ինչ մեզ օգնելու համար, մեր երկրի ու ազգի անունից շնորհակալություն հայտնեց նրան»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ սոցցանցերում վիրուսային է դարձել մեքենայի նկարը, որով Բաշիրլին օգնություն է հավաքել երկրաշարժից տուժածներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս