Թուրքիայից Ադրբեջան է տարհանվել 395 մարդ, որոնցից 183-ն արդեն գտնվում են երկրում
 Թուրքիայից Ադրբեջան է տարհանվել 395 մարդ, որոնցից 183-ն արդեն գտնվում են երկրում
09:57     10 02 2023    
Թուրքիայի Քահրամանմարաշում և հարակից նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների տարհանման գործընթացը շարունակվում է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի տարածքում երկրաշարժից տուժած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների և երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների մարմինների տարհանման վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ 2023 թվականի փետրվարի 8-ին ավտոբուսով Ադրբեջան է ուղարկվել Ադրբեջանի 190 քաղաքացի և նրանց ընտանիքի անդամները։ Երկրաշարժի օրվանից մինչ օրս 9 ավտոբուսներով Ադրբեջան է ուղարկվել 395 մարդ։ Դրանցից 183-ն արդեն գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս