Ամերիկացի սեյսմոլոգ. Թուրքիայում երկրաշարժերը չեն ազդի Ադրբեջանի վրա
  Ամերիկացի սեյսմոլոգ.  Թուրքիայում երկրաշարժերը չեն ազդի Ադրբեջանի վրա
17:30     09 02 2023    
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը և հետցնցումները, ամենայն հավանականությամբ, չեն ազդի Ադրբեջանի վրա։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներական սեյսմոլոգիայի պրոֆեսոր Թոմաս Հիթոնը։

Նրա խոսքով, այժմ Ադրբեջանում նույն սեյսմիկ ակտիվությունը դիտելը շատ անսովոր կլիներ, քանի որ երկիրը բավական հեռու է գտնվում փետրվարի 6-ի երկրաշարժի էպիկենտրոնից։

Պրոֆեսորը նշել է, որ Թուրքիայի վերջին երկրաշարժն անկանխատեսելի էր. «Այս երկրաշարժն անկանխատեսելի էր, թեև ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կպնդեն, որ նրանք գիտեին, որ «ինչ-որ բան է տեղի ունենալու»։

Ըստ Հիթոնի՝ այս երկրաշարժերը տեղի են ունեցել Անատոլիայի խզվածքային համակարգում՝ ափսեի խզվածքի սահմանին։

«Երկրաշարժերը տեղի են ունենում կլաստերներով։ Երկրաշարժերի մոտավորապես 5%-ին հաջորդում է ավելի մեծ երկրաշարժ»,- հավելել է Թ. Հիթոնը:

Նրա խոսքով, թեև մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանում արդեն տեղի է ունեցել ամենամեծ երկրաշարժը, սակայն չի կարելի բացառել ևս մեկ ուժեղ երկրաշարժի հավանականությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Երկրաշարժ   Ադրբեջան  


Լրահոս