Մոսկվայի ադրբեջանցիները օգնություն են ցուցաբերում թուրք եղբայրներին
 Մոսկվայի ադրբեջանցիները օգնություն են ցուցաբերում թուրք եղբայրներին
12:15     09 02 2023    
Երկրորդ օրն է Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին՝ բերելով Թուրքիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած ցուցակում նշված անհրաժեշտ իրեր, ինչպես նաև ծաղիկներ ու խաղալիքներ են դնում հուշատախտակի մոտ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Մոսկվայի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Բախտիյար Հասանովը հանդիպել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարի հետ։

Հանդիպման ընթացքում Հասանովը խոսել է Թուրքիային օգնություն ցուցաբերող ադրբեջանցիների մասին. «Մեր հայրենակիցներն անմիջապես օգնության հասան։ Մենք պարտավոր ենք այս օրերին լինել Թուրքիայի կողքին, կիսել նրա վիշտը և ցուցաբերել հնարավոր ցանկացած օգնություն։ Այդ նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր, նախաձեռնություններ են իրականացվում՝ շարունակելու մարդասիրական օգնությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Ադրբեջանցիներ  


Լրահոս