Ադրբեջանական հիվանդանոցները 2000 մահճակալ են հատկացրել Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար
 Ադրբեջանական հիվանդանոցները 2000 մահճակալ են հատկացրել Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար
10:24     09 02 2023    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևի և նրա թուրք գործընկեր Ֆահրեթթին Քոջայի միջև։

Նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թեյմուր Մուսաևն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ Բաքվում և այլ քաղաքներում, ինչպես նաև Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված բուժհաստատությունները նախապատրաստվել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների բուժմանը։

«Դրա համար բուժհաստատություններում հատկացվել է 2000 մահճակալ։ Անհրաժեշտության դեպքում ադրբեջանցի բժիշկները պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել տուժածների բուժման հարցում»,- ասել է Թեյմուր Մուսաևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Երկրաշարժ  


Լրահոս