Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում 25 ադրբեջանցիների որոնումները շարունակվում են
 Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում 25 ադրբեջանցիների որոնումները շարունակվում են
18:43     08 02 2023    
«Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում ադրբեջանցիների որոնումները շարունակվում են: Ներկա ժամանակ կատարվում են 25 հոգու որոնումները, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը փլատակների տակ են»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

«Պետք է հաշվի առնել, որ երկրաշարժի պատճառով փակ են չորս օդանավակայաններ, որտեղ հնարավոր չէ անգամ Բաքվից եկող մարդասիրական օգնություն ստանալ։ Այդ պատճառով ադրբեջանցիներին տարհանում են ցամաքային ճանապարհով»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից տուժել են Թուրքիայի 10 նահանգները, որտեղ ապրում է 13,5 միլիոն մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այս նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ զոհերի հիշատակին երկրում հայտարարվել է 7-օրյա սուգ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս