Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին
 Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին
17:44     08 02 2023    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Ես հեռախոսով խոսել եմ եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ իմ եղբայր Իլհամը՝ իր ողջ թիմով մեր կողքին է այս աղետում։ Անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ողջ թիմին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ»,- ընդգծել է Էրդողանը։

«Ես շատ երախտապարտ եմ իմ ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից տուժել են Թուրքիայի 10 նահանգները, որտեղ ապրում է 13,5 միլիոն մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այս նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ զոհերի հիշատակին երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս