ԱԳՆ. Երեկ Թուրքիայից տարհանվել են Ադրբեջանի 205 քաղաքացի և նրանց ընտանիքների անդամները
  ԱԳՆ.  Երեկ Թուրքիայից տարհանվել են Ադրբեջանի 205 քաղաքացի և նրանց ընտանիքների անդամները
16:21     08 02 2023    
Թուրքիայի Քահրամանմարաշում և հարակից շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը և գլխավոր հյուպատոսությունում ստեղծած օպերատիվ շտաբը՝ մշակում է թեժ գծով ստացված հարյուրավոր զանգեր։

Ստացված տվյալների հիման վրա կազմվում են Ադրբեջանի տուժած քաղաքացիների ցուցակները։ Այս առումով համագործակցություն է հաստատվել՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, կրթության նախարարության, բարձրագույն կրթության խորհրդի և այլ պետական հաստատությունների հետ։

«Միևնույն ժամանակ շարունակվում է մեր քաղաքացիների տարհանման գործընթացը։ Անխափան տարհանման գործընթացն ապահովելու նպատակով երկրաշարժի գոտի են ուղարկվել՝ դեսպանատան և դեսպանատանը կից ռազմական կցորդի գրասենյակի մի խումբ աշխատակիցներ։ Փետրվարի 7-ին երկրաշարժից տուժած 12 շրջաններից 5 ավտոբուսներով Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով Ադրբեջան է ուղարկվել Ադրբեջանի 205 քաղաքացի և նրանց ընտանիքների անդամներ։ Այսօր նախատեսվում է ավելի մեծ թվով մեր քաղաքացիների տարհանել։

Մինչ օրս տեղեկություն է ստացվել ԱՀ մեկ քաղաքացու՝ 1980 թվականին ծնված, Բաքու քաղաքի բնակիչ Բունյաթովա Նաիլյա Այդըն գըզիի մահվան մասին։ Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նրա դին Ադրբեջան հասցնելու համար: Թող Ալլահը ողորմի նրան»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս