Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի վարչապետի և Թուրքիայի փոխնախագահի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի վարչապետի և Թուրքիայի փոխնախագահի միջև
10:32     08 02 2023    
Փետրվարի 7-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթայի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում Ալի Ասադովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Ֆուաթ Օքթայը բարձր է գնահատել եղբայրական Ադրբեջանի համերաշխությունը Թուրքիայի հետ այս դժվարին օրերին, երախտագիտություն հայտնել տարերային աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերած օգնության, երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս