Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը հաստատակամ է շարունակել խաղաղ գործընթացը
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանը հաստատակամ է շարունակել խաղաղ գործընթացը
09:04     08 02 2023    
Փետրվարի 7-ին արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մյուրիել Պենեվեյրին՝ մեր երկրում դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների օրակարգը, ներառյալ տարբեր ոլորտներում կապերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ներկա իրավիճակը։

Խոսելով խաղաղության օրակարգը խաթարող Հայաստանի սադրանքների մասին, այդ թվում՝ Լաչինի ճանապարհի շուրջ սադրանքների մասին, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ չնայած դրան, և չնայած Հայաստանի անհիմն պնդումներին, որոնք նպատակ են հետապնդում մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված խաղաղ գործընթացը շարունակելու հարցում։ Ջեյհուն Բայրամովը դեսպանին տեղեկացրել է նաև Ադրբեջանի տարածքներում շարունակվող ականների սպառնալիքի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս