Մեհրիբան Ալիևայի հանձնարարությամբ Հեյդար Ալիևի Հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Թուրքիայի երկրաշարժի գոտի
 Մեհրիբան Ալիևայի հանձնարարությամբ Հեյդար Ալիևի Հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Թուրքիայի երկրաշարժի գոտի
09:00     08 02 2023    
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած և բազմաթիվ զոհեր պատճառած երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով՝ Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի հանձնարարությամբ Հեյդար Ալիևի Հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում եղբայրական երկիր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ կապակցությամբ հատուկ ինքնաթիռ է թռչելու Թուրքիա՝ ողբերգությունից տուժածներին դեղորայք և սարքավորումներ հասցնելու համար, այդ թվում՝ տարբեր դեղամիջոցներ, թթվածնային դիմակներ, զտիչ համակարգեր, վիրակապեր, պարանոցի կորսետներ, պատգարակներ, տաք հագուստ և այլն:

Հիմնադրամի Թուրքիա գործուղված աշխատակիցները մարդասիրական օգնություն կհասցնեն բնական աղետից տուժած քաղաքացիներին։

Նշենք, որ Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ նշելով, որ թուրք ժողովրդի ցավը մեր ցավն է, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Հեյդար Ալիևի Հիմնադրամը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում թուրք ժողովրդին, ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս