ԱԻՆ հերթական ինքնաթիռը թռել է Թուրքիա
 ԱԻՆ հերթական ինքնաթիռը թռել է Թուրքիա
12:06     07 02 2023    
Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով եղբայրական երկիր է թռել ԱԻՆ-ի հերթական օդանավը:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ինքնաթիռը, որը եղբայրական երկիր կտեղափոխի դաշտային շարժական հիվանդանոց և 41 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ բժշկական և ոչ բժշկական անձնակազմ, այս րոպեներին օդ է բարձրացել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից և վայրէջք կկատարի թուրքական Ադանա քաղաքում։

Երկրորդ ինքնաթիռը, որը կտեղափոխի երկրաշարժից տուժածների համար վրաններ, անկողնային պարագաներ, ջեռուցիչներ և այլ սարքավորումներ, կմեկնի մոտակա ժամերին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս