«Ադրբեջանը, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է». Ջեյհուն Բայրամով
 «Ադրբեջանը, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է».  Ջեյհուն Բայրամով
11:00     07 02 2023    
«Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին ժամանակներում կանգնած է Թուրքիայի կողքին»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այսօր մենք խորապես ցնցված ենք եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որի հետևանքով մարդիկ են զոհվել։

Թող Ամենազորը լուսավորի այս սարսափելի երկրաշարժից զոհվածների հոգիները և բարի ապաքինում պարգևի վիրավորներին: Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին ժամանակներում կանգնած է Թուրքիայի կողքին»,- նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս