Ադրբեջանը երկրորդ ինքնաթիռն է ուղարկում եղբայրական Թուրքիա
  Ադրբեջանը երկրորդ ինքնաթիռն է ուղարկում եղբայրական Թուրքիա
11:45     06 02 2023    
Ադրբեջանը պատրաստվում է ուղարկել երկրորդ ինքնաթիռը, որը Թուրքիա կհասցնի վրաններ, անկողնային սպիտակեղեն, դեղամիջոցներ և առաջին օգնության այլ անհրաժեշտ պարագաներ։

Ըստ Zinvor.info-յի՝ ինքնաթիռը օդ բարձրանալու է մոտ ժամանակներս։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Թուրքիայում ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են սկսվել Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման 370 հոգուց բաղկացած անձնակազմ ուղարկելու համար։

Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ինքնաթիռը կթռչի Ադանայի օդանավակայան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս