Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի հետ
18:20     03 02 2023    
Փետրվարի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, ով Ադրբեջան է ժամանել մասնակցելու Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի նիստին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի և Հունգարիայի սերտ կապերը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում։ Ընդգծելով էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը, Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված «Կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը», որը նախատեսում է Կասպից և Սև ծովի տարածաշրջաններում էներգիայի վերականգնվող աղբյուրների ներուժի օգտագործումը, ինչպես նաև էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, մեծ ներդրում է ունեցել այս ուղղությամբ համագործակցության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Հունգարիա  


Լրահոս